Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    502

  • EUR

    585
    601

  • RUB

    6,72
    7,02

Կարևոր իրադարձություններ

 

Սոցիալական աջակցություն կստանան նաև ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները

06 Մայիս, 2021 17:09
Սոցիալական աջակցություն կստանան նաև ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները

Կառավարությունը փոփոխություններ է կատարել ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառման տրամադրման կարգում: Գործող կարգով նախատեսված սոցիալական աջակցությունից չեն օգտվում ռազմական գործողությունների պատճառով վնասվածք կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները: Առկա խնդրին լուծում տալու նպատակով առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել նաև ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողներին:

 

Լրահոս

Դիտել ավելին