Կարևոր իրադարձություններ

Վթար Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին

06 Մայիս, 2021 16:08
Վթար Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին

Մայիսի 6-ին, ժամը 14:27-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը և «GAZel» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով «GAZel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղում մահացել է:

Փրկարարները փակել են «GAZel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղևորի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

 

Լրահոս

Դիտել ավելին