Կարևոր իրադարձություններ

Միջազգային համագործակցություն. ՀԲ-ն 3 մլն 718 հազար դոլար կտրամադրի Արցախում իրականացվող միջոցառումների համար

06 Մայիս, 2021 15:59
Միջազգային համագործակցություն. ՀԲ-ն 3 մլն 718 հազար դոլար կտրամադրի Արցախում իրականացվող միջոցառումների համար

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև Պետականության և խաղաղարարության հիմնադրամի միջոցներից «Հայաստանի աջակցությունը հակամարտության ազդակիր ընտանիքներին» դրամաշնորհի նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3,718,218 ԱՄՆ դոլար։ Դրամաշնորհով կիրականացվի չորս ծրագիր` Հայաստանում Արցախից տեղահանված անձանց և նրանց հյուրընկալող ընտանիքներին կանխիկ դրամական փոխանցումների, ինչպես նաև Հայաստանում տեղահանված անձանց համար վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրի և ժամանակավոր զբաղվածության ծրագրի իրականացման միջոցով: Տրամադրվելիք դրամական աջակցության նպատակն է ժամանակավոր օժանդակություն ցուցաբերել տուժած ընտանիքների եկամուտների ապահովմանը: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը նշել է, որ նախորդ տարվա նոյեմբերին Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի շրջանակում իրականացվել և իրականացվում է սոցիալական ծրագրեր տեղահանված, տուժած հայրենակիցների համար:

«Այս պահին ընթացքի մեջ է 25 ծրագիր: Մենք, բնականաբար, բոլոր այդ միջոցառումները քննարկում ենք մեր միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ ֆինանսական կառույցների: Տվյալ դեպքում Համաշախարհային բանկը պատրաստակամություն է հայտնել 25-ից 4 միջոցառումների գծով հանդիսանալ անհատույց համաֆինանսավորող և 3 մլն 718 հազար դոլարի չափով դրամաշնորհ է ցանկանում տրամադրել ՀՀ կառավարությանը՝ այդ միջոցառումների իրականացմանը խթան որպես»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին