Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

06 Մայիս, 2021 14:49
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մայիսի 6-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 7-ի ցերեկը, 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:

Օդի ջերմաստիճանը 8-9-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում՝

Երևան քաղաքում՝
Մայիսի 6-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 7-ի ցերեկը, 9-ին կեսօրից հետո, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Մայիսի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Լրահոս

Դիտել ավելին