Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ն և Հայաստանը քննարկում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը. Լավրով

06 Մայիս, 2021 14:02
ՌԴ-ն և Հայաստանը քննարկում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը. Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ քննարկում է Հայաստանում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը:

«Քննարկել ենք համատեղ ջանքերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է մի քանի տասնյակ հազար չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ և այժմ մշակվում է Երևանի կողմից ևս 1 մլն չափաբաժին ձեռք բերելու, ինչպես նաև Հայաստանի տարածքում դրա արտադրության կազմակերպման հարցը»,- ասաց Լավրովը:

 

Լրահոս

Դիտել ավելին