ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության հետ քննարկում է Հայաստանում ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն սկսելու հարցը:
«Քննարկել ենք համատեղ ջանքերը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է մի քանի տասնյակ հազար չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ և այժմ մշակվում է Երևանի կողմից ևս 1 մլն չափաբաժին ձեռք բերելու, ինչպես նաև Հայաստանի տարածքում դրա արտադրության կազմակերպման հարցը»,- ասաց Լավրովը: