Կարևոր իրադարձություններ

Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. ՔԿ

06 Մայիս, 2021 13:36
Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունվարի 3-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի 62-ամյա բնակիչը Նալբանդյան գյուղում գտնվող տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նշված տան տիրոջ և վերջինիս որդու հետ: Վիճաբանության ընթացքում տղամարդը դանակով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է տանտիրոջ որովայնի հատվածին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին