Կարևոր իրադարձություններ

Գնաճ և տոկոսադրույքի բարձրացում. ինչ սպասել. «Հայաստանի Հանրապետություն»

06 Մայիս, 2021 09:48
Գնաճ և տոկոսադրույքի բարձրացում. ինչ սպասել. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդն արտաքին եւ ներքին տնտեսություններից ՀՀ տնտեսության վրա կանխատեսում է գնաճային ազդեցություններ, սակայն նշում է նաեւ, որ 12-ամսյա գնաճը, կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո, աստիճանաբար կնվազի եւ կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4 տոկոս ցուցանիշի շուրջ: 2021 թ. մայիսի 4-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել նաեւ վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ինչ են ենթադրում ԿԲ-ի այս քայլերը եւ ինչ սպասել: Պարզաբանումների համար «ՀՀ»-ն դիմեց տնտեսագետ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Սարգսյանին:

Նրա գնահատմամբ, Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները դեռեւս նախաճգնաժամային մակարդակին վերադարձած չեն, ընդհակառակը, անցած տարվա համեմատ բոլոր ոլորտներում անկում է արձանագրվում: «Եվ նման իրավիճակի ֆոնին, երբ տնտեսությունը դեռ դեպրեսիոն ցիկլից դուրս չի եկել, գնալ նման կոշտ գործիքակազմի՝ ժամանակավրեպ եմ համարում: Իհարկե, ԿԲ գլխավոր խնդիրը գնաճի կարգավորումն է, եւ վերջինս հիմնականում առաջնորդվում է դրանով, բայց մյուս կողմից, եթե այդ գնաճը համաշխարհային  կայուն ազդակների արդյունք է, ապա նման քայլի գնալով մենք ընդհակառակը՝ մեր տնտեսությունն ավելի մեծ հարվածի տակ ենք դնում: Միաժամանակ, ինչպես վերջերս ականատես եղանք, դրամի փոխարժեքը եւս կտրուկ արժեզրկվեց, այնուհետ ԿԲ ինտերվենցիայի արդյունքում որոշակիորեն արժեւորվեց: Սակայն, նման քայլերը երկարաժամկետ արդյունք չեն կարող ապահովել, քանի որ ներքին տնտեսությունում առկա խնդիրները կարող են լուծվել միայն ավելի մեղմ քաղաքականության արդյունքում…»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին