Կարևոր իրադարձություններ

«Մի կաթիլ ջրի» պատմություն. «Հայաստանի Հանրապետություն»

06 Մայիս, 2021 09:19
«Մի կաթիլ ջրի» պատմություն. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվեց ապրիլի 28-ին` ջրային ռեսուրսների հասանելիության շուրջ տեղի սահմանամերձ գյուղերի բնակիչների միջեւ բախումների հետեւանքով: Արդեն հաջորդ օրն այդ տարածքում բախումներ սկսվեցին նաեւ երկու երկրների զինվորականների միջեւ: Հակամարտությունը նոր չէ, այսինքն՝ առաջին անգամ չէ, որ ընդհանուր ռեսուրսների՝ խմելու եւ ոռոգման ջրերի, արոտավայրերի եւ այլն, բաժանման հետ կապված երկու երկրները բախումներ են ունենում։ Այս անգամ առիթը Բատկենի շրջանի Քյոթ-Թաշ գյուղում գտնվող «Գոլովնոյ» կոչվող ջրաբաշխիչ կետն էր։ Խորհրդային Միության փլուզումից հետո մնացել են տասնյակ վիճելի հատվածներ։ Նշենք, որ Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանի երկարությունը մոտ 980 կմ է, որից միայն 580 կմ է սահմանազատվել եւ սահմանագծվել:

Ղրղըզստանի եւ Տաջիկստանի միջեւ սրված հակամարտությունը հարմար առիթ է դարձել Թուրքիայի համար ավելի անմիջականորեն ներքաշվելու այս տարածաշրջանի խնդիրների մեջ։ Մասնավորապես, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (Մեջլիսի) խոսնակ Մուստաֆա Շենթոպն օրեր առաջ հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նպաստել երկու երկրների միջեւ խնդիրների լուծմանը։ Այլ հարց է, թե կողմերի համար որքանով է ընդունելի թուրքական «օգնությունը»...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին