Կարևոր իրադարձություններ

Պատվաստումների դեմ ագրեսիվ քարոզչություն են իրականացնում ընդդիմադիր հեռուստաալիքները․ Նաիրի Սարգսյանը պատվաստվել է

05 Մայիս, 2021 22:27
Հեղինակ՝ Նաիրի Սարգսյան
Պատվաստումների դեմ ագրեսիվ քարոզչություն են իրականացնում ընդդիմադիր հեռուստաալիքները․ Նաիրի Սարգսյանը պատվաստվել է

Ամբողջ աշխարհում պատվաստումների դեմ քարոզ իրականացնող տարատեսակ խմբեր կան։ Հայաստանում առավել ագրեսիվ քարոզչություն են իրականացնում ընդդիմադիր հեռուստաալիքները, իրենց պատկերացմամբ՝ փորձելով հարվածել Կառավարությանը։ Այա մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

«Ցավոք սրտի, պատվաստումների մասին ստահոդ և սարսափելի տեղեկություններ պարունակող հոլովակներ պատրաստելով՝ նրանք առաջին հերթին վնասում են ժողովրդին, որովհետև մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է շուրջ 4000 մարդ և եթե համընդհանուր պատվաստում չիրականացվի, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ ամեն տարի մեր կորուստները չեն կարող կրկնվել կամ ավելին լինել։

Աղյուսակում երևում են պատվաստումների քանակով աշխարհի առաջատար երկրները: Երեկ ես նույնպես պատվաստվել եմ ԱստրաԶենեկա պատվաստանյութով, որը լայնորեն կիրառվել և շարունակում է կիրառվել Եվրոպայում»:

 

Լրահոս

Դիտել ավելին