Երեկ Ադրբեջանում ինքնասպան է եղել Արցախի դեմ ագրեսիայի մեկ այլ մասնակից ՝ լեյտենանտ Նաբիզադե Ռուֆաթ Աղայար Օղլուն: Այս մասին գրում է «Ինֆոտեկա 24»-ը։
Զինծառայողը Իլհամ Ալիևի կողմից պարգևատրվել է «Ջաբրայիլը «ազատագրելու» համար» մեդալով:
Պարզ չէ, թե ինչն է դարձել ինքնասպանության պատճառը, սակայն պատերազմից հետո շատ վետերաններ բողոքում են իրենց կյանքի պայմաններից, պետության կողմից անբավարար օգնությունից և արհամարհական վերաբերմունքից: