Կարևոր իրադարձություններ

1-ին զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ, անցկացվել է գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ

05 Մայիս, 2021 21:42
1-ին զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ, անցկացվել է գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ

Անձնակազմի կրակային պատրաստության մակարդակն ամրապնդելու, տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով մայիսի 5-ին, 1-ին զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ, անցկացվել է գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հաստիքային զենքերի կիրառմամբ անձնակազմն իրականացրել է կրակային պատրաստության տարբեր վարժանքներ, խոցել կրակադաշտում առկա բոլոր թիրախները։

 

Լրահոս

Դիտել ավելին