Կարևոր իրադարձություններ

Էդմոն Մարուքյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը

05 Մայիս, 2021 21:28
Էդմոն Մարուքյանը ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը

Մայիսի 5-ին ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային Ժողովի լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրին` Էդմոն Մարուքյանը շնորհավորեց նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ արդյունավետ գործունեությամբ Ջոն Գալագերը կնպաստի խորհրդարանական հարաբերությունների զարգացմանը:

Զրուցակիցները քննարկեցին հայ-բրիտանական հարաբերությունների առավել խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձան հունիսին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցին: Էդմոն Մարուքյանն այս հարցում կարեւոր համարեց Մեծ Բրիտանիայի կառավարության ջանքերը` ուղղված հայ ռազմագերիների` օր առաջ հայրենիք վերադառնալուն:

 

Լրահոս

Դիտել ավելին