Կարևոր իրադարձություններ

Հայաստանը նոր զենքի և սպառազինության ձեռքբերման ծրագիր ունի. Վաղարշակ Հարությունյան

05 Մայիս, 2021 20:20
Հայաստանը նոր զենքի և սպառազինության ձեռքբերման ծրագիր ունի. Վաղարշակ Հարությունյան

Մենք խնդիր ունենք համապատասխանեցնել այսօրվա բանակը նոր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին՝ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

«Մեկը կադրային փոփոխությունն է, մյուսը՝ ծրագրերը։ Քանի որ նոր զենքի, սպառազինության ձեռքբերման ծրագիր ունենք, ապա պետք է այդ զինատեսակները ներդնենք ռազմական բուհերի համակարգում, որպեսզի մեր սաներն այնտեղ սովորեն ժամանակակից զենքով», - ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն. «ՌԴ-ն պատրաստ է վերապատրաստման համար ընդունել անսահմանափակ թվով զինվորականների: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մեր հրամկազմը պրակտիկա անցնի տարբեր պետությունների զորամասերում»,- ասաց Հարությունյանը՝ կարևորելով սպայական կազմի գիտելիքները համալրելը:

 

Լրահոս

Դիտել ավելին