Կարևոր իրադարձություններ

Ոստիկանությունը քննարկում է չիպերով պետհամարանիշերի տրամադրման հնարավորությունը

05 Մայիս, 2021 19:40
Ոստիկանությունը քննարկում է չիպերով պետհամարանիշերի տրամադրման հնարավորությունը

 ՀՀ ոստիկանությունը քննարկումներ է իրականացնում ավտոմեքենաների պետհամարանիշների գողության դեպքերը վերացնելու նպատակով: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

«Ոստիկանությունն այլ մարմինների հետ համատեղ ակտիվ աշխատում է այս ուղղությամբ: Մի քանի ուղղությամբ լուծումներ են առաջարկվում: Մի տարբերակը չիպերով պետհամարանիշների տրամադրումն է, որով հնարավոր կլինի դրանց գտնվելու վայրը ֆիքսել, դրան զուգահեռ նաև կխստացվի տվյալ հանցագործության համար նախատեսված պատասխանատվությունը»,- ասաց Ավինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին