Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան

05 Մայիս, 2021 19:25
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով ժամանեց Երևան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Վաղը՝ մայիսի 6-ին, ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որից հետո նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին