Կարևոր իրադարձություններ

Մինսկի խմբի համանախագահությունը, կարծես, ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները. Արա Այվազյան

05 Մայիս, 2021 18:47
Մինսկի խմբի համանախագահությունը, կարծես, ցույց է տալիս իր վերակենդանացման նշանները. Արա Այվազյան

ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ցույց է տալիս «վերակենդանացման նշաններ»: Այս մասին Այվազյանն ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:

Ըստ Այվազյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ունի միջազգային մանդատ՝ ստեղծելու միջավայր, որ հակամարտող կողմերը հանգեն բանակցային կարգավորմանը: «Ուրախ եմ արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ցույց է տալիս վերակենդանացման նշաններ, և ինչպես նախկինում ասել եմ՝ լիահույս եմ, որ կունենանք ուժեղ համանախագահություն, որ ոչ թե կհետևի գործընթացներին, այլ կղեկավարի գործընթացները»,- ասաց նա:

 
 

Լրահոս

Դիտել ավելին