Կարևոր իրադարձություններ

Մեր նախորդներն ասել են՝ 7 շրջաններն ու Ղարաբաղի կեսը տալիս ենք, ու իրենց ասվել է՝ չէ, հույս չունենաք. Փաշինյան (տեսանյութ)

05 Մայիս, 2021 18:20
Մեր նախորդներն ասել են՝ 7 շրջաններն ու Ղարաբաղի կեսը տալիս ենք, ու իրենց ասվել է՝ չէ, հույս չունենաք. Փաշինյան (տեսանյութ)

Պատրաստվելով պատերազմի՝ մենք հակառակորդին դրդել ենք պատրազմի։ Այսօր ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` խոսելով 2018թ–ից հետո բանակում կատարված բարեփոխումների մասին։

Նրա խոսքով, պատերազմից խուսափելու ամենակարևոր պայմանը հակառակորդի հետ ռազմական բալանսը համապատասխան պահելն է, ուստի, իրենք 2 տարվա ընթացքում փորձել են վերականգնել 20 տարվա ընթացքում կորցրած այդ բալանսը։

«Մեր նախորդներն ասել են՝ 7 շրջաններն ու Ղարաբաղի կեսը տալիս ենք, ու իրենց ասվել է՝ չէ, հույս չունենաք։ Ինչո՞ւ են ասել։ Որովհետև տեսել են` ինչով են զբաղված` Բադեն Բադենում, Հռոմում, հունական կղզիներում։ Ոմանք բանակ էին կառուցում, իսկ ոմանք` հունական կղզիներում` առանձնատուն, Հռոմում` հյուրանոց, Բադեն Բադենում` քոթեջ»,– ասաց Փաշինյանը:

Տեսանյութը՝ այստեղ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին