Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    576,5
    592,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

 

Ես ասում եմ՝ դո՛ւք եք, Ռոբե՛րտ Քոչարյան, Սե՛րժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք. Նիկոլ Փաշինյան

05 Մայիս, 2021 18:05
Ես ասում եմ՝ դո՛ւք եք, Ռոբե՛րտ Քոչարյան, Սե՛րժ Սարգսյան, դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք. Նիկոլ Փաշինյան

Սերժ Սարգսյանը 2016 թվականի նոյեմբերի 17-ին «Ռոսիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը յուրաքանչյուր ոք հիմա կարող է գտնել, ասում է, որ իրենք պատրաստ էին 7 շրջանները հանձնելու Ադրբեջանին, բայց Ադրբեջանն ասում էր՝ ո՛չ, ավելին պետք է տաք, նոր պայմաններ էր առաջ քաշում. հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ խոսելով արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին:

«Սերժ Սարգսյանն ավելին էր տալիս Ադրբեջանին, Ղարաբաղի կեսն էլ էր տալիս, բայց Ադրբեջանն էլի ասում էր՝ ոչ: Երբ նախորդ հարցուպատասխանին ասում էի՝ Սերժ Սարգսյանը օգտագործում է «բնակիչ» եզրույթը, արդյոք կարո՞ղ ենք եզրակացնել, որ նաև ԼՂԻՄ-ի ադրբեջանցի բնակիչները պետք է մասնակցեին այդ ենթադրվող հանրաքվեին: Ինձ զարմացրեց, որ էլի հանրապետականները արձագանքեցին, ասեցին, թե Խորհրդային Միության ժամանակ եղած չափով պետք է մասնակցեին ադրբեջանցիները: Երկու սկզբունքային հարց կա: Խորհրդային Միության տարիներին, եթե հավատանք մարդահամարին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում բնակվել է 40 հազար ադրբեջանցի: Երբ այդ 40 հազար ադրբեջանցին Սերժ Սարգսյանի և Հանրապետականի հիշատակած հանրաքվեի բերումով ստանում են Լեռնային Ղարաբաղի բնակչի կարգավիճակ, հարց եմ տալիս՝ այդ բնակիչը որտե՞ղ պետք բնակվեր: Մեր նախորդ հարցուպատասխանի ժամանակ ասում էի, որ Շուշիի հարց միշտ եղել է, իրենք ասում են՝ չէ՛, չի եղել: Ես ձեզ ցույց եմ տալիս, որ միշտ եղել է: Այսինքն՝ ֆիքսեցինք սա»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ այստեղ երկու սկզբունքային հարց կա՝ առաջինը՝ ԽՍՀՄ տարիներին, եթե հավատանք մարդահամարին, ԼՂԻՄ-ում բնակվել է 40 հազար ադրբեջանցի։ «Հիմա, երբ այդ 40 հազար ադրբեջանցին Սերժ Սարգսյանի և Հանրապետականի հիշատակած հանրաքվեի հիշատակումով ստանում են Լեռնային Ղարաբաղի բնակչի կարգավիճակ, ես հարց եմ տալիս՝ էդ բնակիչը որտե՞ղ պետք է բնակվեր։ Ես ասում եմ՝ Շուշիի հարց միշտ եղել է, իրենք ասում են՝ չէ, չի եղել։ Ես ձեզ ցույց եմ տալիս, որ միշտ եղել է»,- հավելեց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ենթադրենք 40 հազար ադրբեջանցի պետք է մասնակցեր հանրաքվեին, 130 հազար հայ։ «Եթե 130 հայն ինքնորոշվեց, էդ 40 հազար ադրբեջանցին կարա՞ ասի՝ ես էլ ունեմ ինքնորոշման իրավունք, ես էլ իմ հատվածում եմ ինքնորոշվում։ Երկրորդ, իսկ ինչպե՞ս է որոշվելու հանրաքվեի արդյունքը։ Այդ հարցը որոշված չի եղել, բաց է մնացել։ Հաջորդ ավելի սկզբունքային հարցը՝ էն թղթում, որ իրենք պատրաստվում էին իրենց ասելով ստորագրել, արդյոք ձևակերպված էր, թե որտեղ է լինելու հանրաքվեն։ Ոչ։ Եվ Ադրբեջանի մեկնաբանությունն այն է, որ այդ հանրաքվեն պետք է տեղի ունենար ամբողջ Ադրբեջանի տարածքում։ Հաջորդ հարցը՝ արդյոք այդ բանակցած իրենց փաստաթղթում հստակ գրված էր, թե ով է ձևակերպելու ի վերջո հանրաքվեի դրվող հարցը։ Ոչ։ Բայց եթե նույնիսկ այս ամենն ընդունենք որպես ընդունելի, արձանագրենք, որ նույնիսկ այս տարբերակին Ադրբեջանն ասել է՝ ոչ։ Նույնիսկ  այս տարբերակին, որ, իմ գնահատամամբ, ոչ միայն ազատագրված տարածքներն էր Սերժ Սարգսյանը տալիս, այլ նաև Ղարաբաղի կեսը, էլի Ադրբեջանն ասել է՝ ոչ»,- նշեց Փաշինյանը։

Նա հավելեց, որ Սերժ Սարգսյանն ասել է նախկինում, որ այլևս հույս չպետք է ունենալ, որ Ադրբեջանը պատերազմի միջոցով չի փորձի լուծել Ղարաբաղի հարցը։ «Հիմա էլ մեզ ասում են՝ դուք հրահրեցիք պատերազմը, ձեր նոր կետից սկսեցիք։ Բա ո՞ւմ կետից պետք է սկսեինք, պետք է ասեինք՝ լավ, Սերժ Սարգսյանը 7 շրջանը և Ղարաբաղի կեսը տալիս է, դե մենք էլ էն մյուս կեսն ենք տալիս, որպեսզի պատերազմ չլինի։ Եվ էլի եմ ասում՝ էս պատմությունը 1998 թվին է սկսվել, երբ Ղարաբաղը դուրս է շպրտվել բանակցային գործընթացից, և Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը կողմ է քվերակել Եվրոպայում անվտանգության խարտիային, որտեղ հստակ նշվել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը պետք է ամրապնդի երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ գոյություն ունեցող պետությունների կազմում։ Դե եկեք պարզենք՝ ով է դավաճանը, ով է կապիտուլյանտը, դե եկեք պարզենք՝ ով է հողատուն։ Ես ասում եմ՝ դուք եք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան» Դավաճան եք, կապիտուլյանտ եք, հողատու եք։ Մենք պայքարել ենք ձեր դավաճանության դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր դավաճանությունը շարունակել եք։ Մենք պայքարել ենք ձեր հողատու լինելու դեմ, բայց դուք պատերազմի օրերին էլ ձեր հողատու էաությամբ շարունակել եք ձեր գործունեությունը։ Մենք պայքարել ենք ձեր գրած կապիտուլյացիայի դեմ, բայց դուք ամեն ինչ արել եք հանուն կապիտուլյացիայի»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Լրահոս

Դիտել ավելին