Կարևոր իրադարձություններ

ԱՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Արցախի բռնի տեղահանված բնակիչների հետ

05 Մայիս, 2021 17:32
ԱՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են Արցախի բռնի տեղահանված բնակիչների հետ

Այսօր՝ մայիսի 5-ին, Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը Երևանում հանդիպել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանի հետ։

Կարևորելով օպերատիվ շտաբի անհրաժեշտությունը ստեղծված իրավիճակում ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած (տեղահանված) արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրների համակարգման, դրանց վերհանման և լուծման հնարավոր տարբերակների որոնման հարցում՝ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը մանրամասն ներկայացրել է շտաբի կազմավորման օրվանից ցայսօր կատարված աշխատանքները, առկա խնդիրները։

Օպերատիվ շտաբի պետը հանդես է եկել նաև կառույցի գործունեության ֆինանսական մասի հաշվետվությամբ: Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Միքայել Վիրաբյանի արհեստավարժ գործունեությունը՝ վստահված գործը լավագույնս իրականացնելու առումով։

Արցախի խորհրդարանականներն իրենց գոհունակություն են հայտնել օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների առումով և, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ, աջակցության պատրաստակամություն հայտնել:

Հաջորդիվ պատվիրակության անդամները հանդիպել են Արցախի բռնի տեղահանված բնակիչների հետ։ ԱԺ նախագահը պատասխանել է բնակիչներին հուզող հարցերին և վստահեցրել, որ բարձրաձայնած հարցերն անպայման կքննարկվեն և հնարավորինս լուծում կգտնեն:

 

Լրահոս

Դիտել ավելին