Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

76-ամյա տղամարդն ատրճանակը ձեռքին սպառնացել է սպանել հարևաններին. ոստիկանություն (տեսանյութ)

05 Մայիս, 2021 16:49
76-ամյա տղամարդն ատրճանակը ձեռքին սպառնացել է սպանել հարևաններին. ոստիկանություն (տեսանյութ)

Մայիսի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ «911» ծառայություն է զանգել Չարենցի փողոցի առանձնատներից մեկի բնակիչ մի կին և հայտնել, որ կողքի տան բնակիչը ատրճանակը ձեռքին սպառնում է սպանել հարևաններին: Բաժնից և Մարաշի բաժանմունքից շտապ մեկնել են դեպքի վայր:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Օպերատիվ խումբը պարզել է, որ ահազանգից րոպեներ առաջ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 76-ամյա թոշակառու հարևանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյել է, ապա նաև գազային ատրճանակով մեկ անգամ օդ կրակել:

Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ներկայացրել է օրինական գազային ատրճանակը և մեկ դատարկ պահեստատուփ և տվել խոստովանական բացատրություն:
Ատրճանակն առգրավված է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Դիտել ավելին