Կարևոր իրադարձություններ

Նորա Կարապետյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ

05 Մայիս, 2021 16:24
Նորա Կարապետյանը նշանակվել է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 30-ին նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի ապրիլի 26-ի ԲԴԽ-26-Ո-40 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-նշված է հրամանագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին