Կարևոր իրադարձություններ

Նախընտրական գործընթացներում ոստիկանների ներգրավված լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

05 Մայիս, 2021 12:27
Նախընտրական գործընթացներում ոստիկանների ներգրավված լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Որոշ լրատվամիջոցներ ոստիկանության տարբեր պաշտոնյաների նախընտրական գործընթացներում վերագրում են արարքներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հիշեցնելով, որ  ոստիկանության բոլոր ծառայողներն ընտրությունների ընթացքում և նախընտրական շրջանում իրենց հստակ գործառույթներն իրականացնում են բացառապես օրենքով սահմանված լիազորությունների սահմաններում։

 

«Խնդրում ենք ձեռնպահ մնալ անփաստարկ տեղեկատվություն տարածելու փորձերից և անհիմն լուրերով չապակողմնորոշել հանրությանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին