Կարևոր իրադարձություններ

Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիա

05 Մայիս, 2021 12:25
Կարեն Գիլոյանն աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիա

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ ներկա գտնվելու Օլիմպիական խաղերի համաշխարհային վարկանիշային մրցաշարին: 

Մայիսի 6-ին մեկնարկելիք մրցաշարին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականից մասնակցելու են Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), իսկ հունահռոմեականներից՝ Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Սա ըմբիշների համար Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունն է: Պայքարի է դուրս գալու 474 ըմբիշ՝ 84 երկրից, ուղեգիր են նվաճելու յուրաքանչյուր քաշային կարգի եզրափակչի մասնակիցները: 

Այժմ Հայաստանն ըմբշամարտից Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր ունի. Տոկիոյում մեդալների համար պայքարելու են հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը և ազատոճայիններ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Լրահոս

Դիտել ավելին