Կարևոր իրադարձություններ

Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է․ Ազատություն

05 Մայիս, 2021 11:44
Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է․ Ազատություն

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ):

Հարությունյանն, ըստ ՀՔԾ-ի, այժմ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել300․1 հոդվածը․ որով Մարտի 1-ի գործով մեղադրանք էր առաջադրված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նրա նախկին ենթականերին։

Աղբյուր՝ Ազատություն

 

Լրահոս

Դիտել ավելին