Կարևոր իրադարձություններ

Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով

05 Մայիս, 2021 11:26
Հեղինակ՝ Լենա Նազարյան
Լենա Նազարյանը պատվաստվել է չինական պատվաստանյութով

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը։ Այս պատվաստանյութը Հայաստանին մայիսի 2-ին տրամադրել է բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում (100,000 դեղաչափ՝ 50,000 անձի համար): «ԿորոնաՎակ» (CoronaVac) պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան և բարձր տարիքի ռիսկի խմբի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների իրականացման համար: Կիրառվում է երկու դեղաչափով` յուրաքանչյուրը 0,5 մլ:
 

Երկրորդ դեղաչափն իրականացվում է առաջին դեղաչափից 28 օր հետո: Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը։

 

18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից;

Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար;

Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00;

Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար։

 

Լրահոս

Դիտել ավելին