Կարևոր իրադարձություններ

Դուք եք վերջնափուլում ապահովում իրենց իրավունքների պաշտպանությունը․ Ռուստամ Բադասյանի ուղերձը

05 Մայիս, 2021 10:51
Հեղինակ՝ Ռուստամ Բադասյան
Դուք եք վերջնափուլում ապահովում իրենց իրավունքների պաշտպանությունը․ Ռուստամ Բադասյանի ուղերձը

Արդարադատության նախարարի պաշտոնաակատար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության սիրելի՛ աշխատակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, առողջություն ու արդյունավետ ծառայություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի։
 
Ձեզնից յուրաքանչյուրից քաղաքացու սպասումներն արդարացիորեն մեծ են, քանի որ Դուք եք վերջնափուլում ապահովում իրենց իրավունքների պաշտպանությունը։
 
Վստահ եմ, որ համակարգում սկսված բարեփոխումները կարդարացնեն այդ սպասելիքները՝ շնորհիվ այդ գործընթացում Ձեր անմիջական մասնակցության ու ներդրման։
 
Կրկին շնորհավորելով Ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ առողջություն և բարեկեցություն»։

 

Լրահոս

Դիտել ավելին