Կարևոր իրադարձություններ

Այսօր Սերգեյ Լավրովը կժամանի Երևան

05 Մայիս, 2021 10:42
Այսօր Սերգեյ Լավրովը կժամանի Երևան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-ին երկօրյա այցով ժամանում է Երևան՝ հանդիպելու Հայաստանի ղեկավարության հետ: Մայիսի 10-11-ը ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կլինի Ադրբեջանում: Հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների գերակա թեման կլինի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին