Կարևոր իրադարձություններ

Վիտալի Բալասանյանը գնացել է Արցախի Մարտունի՝ Նժդեհի արձանը հանելու

05 Մայիս, 2021 09:35
Հեղինակ՝ Սոֆյա Հովսեփյան
Վիտալի Բալասանյանը գնացել է Արցախի Մարտունի՝ Նժդեհի արձանը հանելու

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես և օրեր առաջ Արցախից գրել էի , կրկին մութ ամպեր են հավաքվել Գարեգին Նժդեհի արձանի շուրջ և այս անգամ այն ոչ միայն ռուս բարձրաստիճան սպայի, այլ նաև Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի ձեռքով։

Մարտունեցիների համառ պնդման շնորհիվ արձանը մնացել է իր տեղում, սակայն վտանգը չի չեզոքացել, քանի որ ինչպես և խոստացել էին, միչև մայիսի 9-ը պետք է «արջի ծառայություն» մատուցեն ռուսական կողմին և իրականացնեն ֆաշիստական Թուրքիայի ու Ադրբեջանի հերթական կապրիզն ու տրվեն դրանց հրահրումներին:

Միասնական պետք է լինենք և մարտունեցիներին իրենց ազնիվ պայքարում չթողնենք մենակ։ Նժդեհի արձանի տեղում մնալը ոչ միայն մարտունեցիների խնդիրն է, այլ յուրաքանչյուր իրեն հարգող հայ մարդու։

Վաղն առավել մանրամասն կներկայացնեմ»։

 

Լրահոս

Դիտել ավելին