Կարևոր իրադարձություններ

Չափազանց կարևոր է հանրայնացնել և աշխարհին ներկայացնել Արցախի իրական պատմությունը. «Հայաստանի Հանրապետություն»

05 Մայիս, 2021 09:17
Չափազանց կարևոր է հանրայնացնել և աշխարհին ներկայացնել Արցախի իրական պատմությունը. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Արցախի եւ հայության դեմ պատերազմն այսօր էլ ընթանում է մշակութային, պատմագիտական եւ հոգեբանական հարթություններում։ Այդ համատեքստում չափազանց կարեւոր է հանրայնացնել եւ աշխարհին ներկայացնել Արցախի իրական պատմությունն ու ոչ միայն հակահարված տալ, այլեւ կանխել Ադրբեջանի կեղծ թեզերը։

«Արցախ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, «Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, «Գիտական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ իրենց աշխատանքի գլխավոր արդյունքը պետք է լինի այն, որ օտարերկրացիներն «Արցախ» ասելով հասկանան ոչ թե հակամարտություն, դեռեւս չլուծված հիմնախնդիր, այլ պետությանը ներհատուկ բոլոր հատկանիշներով օժտված եւ միջազգայնորեն դեռեւս դե յուրե չճանաչված երկիր, որտեղ մարդիկ ապրում են ու արարում, նաեւ՝ զբաղվում գիտությամբ: «Նման աշխատաեղանակով միջազգային հանրությանը ներկայանալը շահեկանորեն կփոխի պատկերացումներն Արցախի ինքնուրույն գոյության, ինքնեղության եւ հնավանդ կենսավարության վերաբերյալ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին