Կարևոր իրադարձություններ

Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Էջմիածնում. կա զոհ

05 Մայիս, 2021 08:35
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Էջմիածնում. կա զոհ

Մայիսի 4-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել:

Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով  «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիստասարդ տղայի դի:

Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները  նշված վայրում հայտնաբերել  են ինքնաձիգից արձակված 20-ից ավել կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է  վթարված Hyundai Elantra  ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր, իսկ կրակոցների արդյունքում էլ վնասվել է քաղաքացուն պատկանող, իր տան առջև կայանված Ford Transit մակնիշի ավտոմեքենա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին