Կարևոր իրադարձություններ

ԲԴԽ-ն առաջարկել է Լիանա Հարությունյանի թեկնածությունը՝ դատավորի պաշտոնում

04 Մայիս, 2021 23:58
ԲԴԽ-ն առաջարկել է Լիանա Հարությունյանի թեկնածությունը՝ դատավորի պաշտոնում

Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 3-ին որոշել է ՀՀ նախագահին առաջարկել Լիանա Հարությունյանի թեկնածությունը՝ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտացման բաժնի թեկնածու Լիանա Հարությունյանին առաջարկել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի քաղաքացիական մասնագիտացման թափուր տեղում իր թեկնածությունը՝ Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով»:

 

Լրահոս

Դիտել ավելին