Կարևոր իրադարձություններ

Անհայտ անձն արցախցիներից պարբերաբար գումար է հափշտակել՝ ներկայանալով հեռուստաընկերության աշխատող

04 Մայիս, 2021 23:36
Անհայտ անձն արցախցիներից պարբերաբար գումար է հափշտակել՝ ներկայանալով հեռուստաընկերության աշխատող

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«2020 թվականից առ այսօր քննությամբ դեռևս չպարզված անձը տարբեր հեռախոսահամարներով զանգելով ԱՀ քաղաքացիներին և ներկայանալով որպես հայաստանյան հեռուստաընկերության աշխատող՝ բանակում ծառայող որդուն գումար փոխանցելու և կարճ ժամկետում այդ գումարը ՀՀ-ից ուղարկելու կեղծ խոստումով մոլորեցնելու և խղճահարությամբ վստահություն ձևավորելու եղանակով միջնորդ տաքսու վարորդների միջոցով Արցախի մի շարք քաղաքացիներից պարբերաբար հափշտակել է տարբեր չափի գումար, գումարին տիրանալուց անմիջապես հետո չեզոքացնելով կապի բոլոր միջոցները:

Նկատի ունենալով, որ խարդախության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու նկարագրված դեպքը շարունակվում է պարբերաբար կրկնվել, ուստի կոչ ենք անում ԱՀ քաղաքացիներին զերծ մնալ անծանոթ կամ կասկածելի անձանց հետ անվստահելի գործարքներից, իսկ սույն հրապարակմամբ ներկայացված իրավիճակում հայտնվելու դեպքում՝ անհապաղ հայտնել ԱՀ ոստիկանությանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին