Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. կա վիրավոր

04 Մայիս, 2021 21:49
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. կա վիրավոր

Երեկ՝ մայիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 16։20-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 99 կմ-ում՝ Ելփին գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Գորիսի բնակիչ՝ 33-ամյա Վահե Հայրապետյանի վարած Opel Combo մակնիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Սլավիկ Աղաջանյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 56-ամյա Մելքոն Նաջարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին