Կարևոր իրադարձություններ

Դատավոր Արտակ Թադևոսյանը հրաժարական է ներկայացրել

04 Մայիս, 2021 21:35
Դատավոր Արտակ Թադևոսյանը հրաժարական է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհուրդը մայիսի 3-ին որոշում է ընդունել, որով Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի լիազորությունները համարվել են դադարած։ Այս մասին տեղեկանում ենք բարձրագույն դատական խորհրդի տարածած հաղորդագրությունից:

Նշվում է, որ դատավորը հրաժարական է ներկայացրել ապրիլի 30–ին։

Թադեւոսյանը 2015 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել էր Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին