Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը պետք է խիստ միջոցներ կիրառի Ադրբեջանի և նրանց դեմ, ովքեր թույլ են տվել այդ հանցագործությունները. Ադամ Շիֆ

04 Մայիս, 2021 20:43
Հեղինակ՝ Ադամ Շիֆ
ԱՄՆ-ը պետք է խիստ միջոցներ կիրառի Ադրբեջանի և նրանց դեմ, ովքեր թույլ են տվել այդ հանցագործությունները. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում Ադրբեջանը պատասխանատու է մարդու իրավունքների լուրջ ու կոպիտ խախտումների համար: 19 հայ ռազմագերիների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանությունների մասին զեկույցները ևս մեկ անգամ վկայում են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի անտեսման մասին:

Մինչ մենք աշխատում ենք դեռևս գերեվարված ռազմագերիների անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ, ԱՄՆ-ը պետք է խիստ միջոցներ կիրառի Ադրբեջանի և նրանց դեմ, ովքեր թույլ են տվել այդ հանցագործությունները, և դադարեցնի ԱՄՆ ռազմական օգնությունը Բաքվի ռեժիմին: Մենք չենք կարող չարձագանքել Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ մարդկության դեմ ուղղված հանցագործություններին:

Սիրտս կոտրվում է այս 19 տղամարդկանց, կանանց, նրանց սիրելիների և ամբողջ հայ համայնքի համար: Ես մշտապես նրանց կողքին կլինեմ, քանի որ մենք խաղաղություն և անկախություն ենք պահանջում Արցախի համար: Հավերժ»:

 

Լրահոս

Դիտել ավելին