Կարևոր իրադարձություններ

2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ

04 Մայիս, 2021 19:23
2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ

Մայիսի 4-ին 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող N զորամասի հրաձգարանում անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Ուսումնական կետերի ղեկավարները հրահանգավորել են զինծառայողներին կրակային խնդիրների կատարման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ: Անձնակազմն իրականացրել է մարտական հրաձգության տարբեր վարժանքներ, ստուգվել են հաստիքային զենքի կիրառման հմտությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին