Կարևոր իրադարձություններ

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն ավելացնում է դեպի Հայաստան ավիաչվերթները

04 Մայիս, 2021 19:15
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն ավելացնում է դեպի Հայաստան ավիաչվերթները

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը հայտարարել է դեպի Հայաստան ավիաչվերթներն  ավելացնելու մասին։ Այս մասին տեղեկանում ենք ավիաընկերության տարածած հաղորդագրությունից:

«Գարունը կատարյալ ժամանակ է՝ այս արևոտ երկիրն ուսումնասիրելու համար: Թռչենք՝ լողալու լեգենդար Սևանա լճում, երթևեկելու՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղով և քայլելու՝ երեկոյան Երևանում:

Այս տարվա  հունիսի 1-ից, ավիաընկերությունը Ռուսաստանից Հայաստան շաբաթական 4 թռիչք կիրականացնի: Մասնավորապես՝  յուրաքանչյուր հինգշաբթի չվերթներ կիրականացվեն Մոսկվա - Գյումրի և հակառակ ուղղությամբ,  շաբաթ օրերին՝ Սոչի -Գյումրի և հակառակ, ուրբաթ օրերին՝ Կրասնոդար-Գյումրի և հակառակ,  իսկ հունիսի 2-ից,  յուրաքանչյուր կիրակի նաև Մինվոդի-Գյումրի և հակառակ ուղղություններով»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին