Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը քաղաք Երևանում է։
Այցի շրջանակներում Արթուր Թովմասյանն ընդլայնված կազմով հանդիպել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ։ Քննարկվել են նախատեսվող հանդիպումների օրակարգը, մասնավորապես՝ ՀՀ-ում գործող Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ այցելության նպատակները։
Հանդիպմանը ներկա էր նաև Օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։