Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

04 Մայիս, 2021 14:14
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այցելել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոն և պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

Նախարարի պաշտոնակատարը կոչ է արել զերծ մնալ նախապաշարումներից և գիտակցաբար ընդունել պատվաստվելու անհրաժեշտությունն ու կարևորությունըորը համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. «Արդեն մեկ տարուց ավելի է՝ աշխարհը պայքարում է համավարակի դեմորն իրականում աղետալի մարտահրավեր է նետել մարդկությանըՄիայն պատվաստման միջոցով կարող ենք կոտրել համավարակի շղթան»:

Նշենքոր կորոնավիրուսի դեմ պատվաստվել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը՝ միանալով «Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր» կարգախոսին.

«Մեր ճիշտ որոշումներից է կախված մեր և մեր երեխաների ապագանԿորոնավիրուսը չի նահանջելուքանի դեռ բոլորս պատվաստված չենքԵս իմ ընտրությունն արդեն կատարել եմ»:

Ինչպես ՀՀ առողջապահության նախարարությունն է փաստումհամավարակի դեմ պայքարի առկա միակ միջոցը պատվաստանյութն էորի շնորհիվ է միայն հնարավոր վերադառնալ կյանքի բնականոն հունին։ Պատվաստումները 100%ով կանխարգելում են մահվան ելքերը և հիվանդության ծանր ընթացքը։

 

Լրահոս

Դիտել ավելին