Կարևոր իրադարձություններ

Թեհրանում մահացել է Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող՝ Շվեյցարիայի դեսպանության աշխատակիցը

04 Մայիս, 2021 14:03
Թեհրանում մահացել է Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող՝ Շվեյցարիայի դեսպանության աշխատակիցը

Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանատան աշխատակիցը մահացել է Թեհրանի բարձրահարկ շենքից ընկնելուց հետո, հաղորդում է Mehr-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին:

Նշվում է, որ 51-ամյա կինը դեսպանատանը զբաղեցնում էր առաջին քարտուղարի պաշտոնը և ներկայացնում էր Միացյալ Նահանգների շահերը:

Ըստ արտակարգ իրավիճակների ծառայության խոսնակի՝ դեռ հայտնի չէ ՝ սա դժբախտ պատահար էր, թե ինքնասպանություն:

Շվեյցարիան սկսեց ներկայացնել ԱՄՆ շահերը Իրանում այն ​​բանից հետո, երբ Թեհրանը խզեց դիվանագիտական ​​հարաբերությունները Վաշինգտոնի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին