Կարևոր իրադարձություններ

Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

04 Մայիս, 2021 12:33
Արցախի մի շարք համայնքներում այսօր կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր ծառայության սակրավորական խմբերը պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Մարտակերտ քաղաքի հարակից տարածքներում։ Մասնավորապես, «Պուշկեն յալ» տեղամասում, Ն․Հոռաթաղ համայնքի տարածքում։

 

«The halo trust» ոչ կառավարական կազմակերպությունը չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ է նախատեսում Մարտունի քաղաքում և հարակից բնակավայրերում, Սոս համայնքի դաշտավայրային տարածքում։

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամը շարունակում է միաժամանակ ինժեներահետախուզական և հայտնաբերված ռազմամթերքի վնասազերծման գործընթացը։ Օրվա ընթացքում պայթեցունմներ կլինեն Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում։

Հեռ․-911

 

Լրահոս

Դիտել ավելին