Կարևոր իրադարձություններ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

04 Մայիս, 2021 12:20
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացը մարզում էապես ակտիվացել է: Արդեն իսկ իրականացվել է 120 անձի պատվաստում: Այս մասին հայտնում են մարզպետարանից։

«Հիշեցնենք, որ Տավուշի մարզում սկսվել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման գործընթացը: Պատվաստումներ առաջին հերթին ստանալու են սոցիալական պաշտպանության աշխատակիցները, բուժաշխատողները, 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 տարեկան քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, կամավորներ:

Խիստ անհրաժեշտ է հետ չմնալ մյուս երկրներում իրականացվող պատվաստումների տեմպից և ապահովել կոլեկտիվ իմունիտետի առաջացումը, որն էլ կօգնի հաղթահարել պանդեմիան»,-նշված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին