Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518,5
    523,5

  • EUR

    631
    643

  • RUB

    7
    7,24

Կարևոր իրադարձություններ

Դավիթաշեն կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

04 Մայիս, 2021 10:09
Դավիթաշեն կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

Երեւանում, այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 07։30-ի սահմաններում  ԱԻՆ փրկարար ծառայության  9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։ Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը, ով 55-ից 60 տարեկան տղամարդ է։

Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

Լրահոս

Դիտել ավելին