Կարևոր իրադարձություններ

Օնիկ Գասպարյանի հետքերով․ ԱԺ նախագահն ընթացք չի տալիս․ «Ժողովուրդ»

04 Մայիս, 2021 09:37
Օնիկ Գասպարյանի հետքերով․ ԱԺ նախագահն ընթացք չի տալիս․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Դեռ ապրիլի 16-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ ը դիմել էր Ազգային ժողովի նախագահին, խորհրդարանական իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներին, նաեւ Պաշտպանության հանձնաժողովի նախագահին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով: Այդ առաջարկից անցել է արդեն 17 օր, եւ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ, թե ինչ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, կստեղծվի արդյոք քննիչ հանձնաժողով, սակայն նրա խորհրդական Վահան Կոստանյանն այսպես արձագանքեց. «Առաջարկում ենք ծանոթանալ «Աժ կանոնակարգ» օրենքին:

ԱԺ նախագահը քննիչ հանձնաժողով ստեղծելու լիազորություն չունի»: Երբ նրան տեղեկացրինք, որ շատ լավ գիտենք, թե ինչ է գրված «ԱԺ կանոնակարգ» օրենքում, եւ մեզ պետք է իմանալ հենց Արարատ Միրզոյանի դիրքորոշումը, նա կրկին նույն պատասխանը տվեց: Հավելենք՝ Օնիկ Գասպարյանը կարծում էր, թե քննությունն անհրաժեշտություն է վերջին շրջանում ավելացող շահարկումների, որոշ պետական եւ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունների եւ գաղտնի տեղեկատվության արտահոսքի պատճառով։ Հանձնաժողովն, ըստ Գասպարյանի, պետք է ստեղծվի անհապաղ՝ շիկացած հանրային մթնոլորտը լիցքաթափելու համար, իր կողմից էլ պատրաստակամություն է հայտնել օժանդակել աշխատանքներին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին