Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական կողմը միտումնավոր սահմանային հենակետեր է կառուցում հայկական բնակավայրերին առավելագունս մոտ. «Հայաստանի Հանրապետություն»

04 Մայիս, 2021 09:25
Ադրբեջանական կողմը միտումնավոր սահմանային հենակետեր է կառուցում հայկական բնակավայրերին առավելագունս մոտ. «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.

«Սյունիքի մարզի արեւելյան սահմանների սահմանազատման եւ սահմանային ռեժիմի կարգավորման հարցն առաջնային նշանակություն ունի ոչ միայն անվտանգության, այլեւ տեղի բնակիչների իրավունքների պաշտպանության առումով: Ադրբեջանական կողմը միտումնավոր սահմանային հենակետեր է կառուցում հայկական բնակավայրերին առավելագունս մոտ գտնվող կետերում՝ տեսանելի վայրերում կամ բարձունքների վրա: Շատ դեպքերում դրանք տեղադրվում են GPS-ով տեղորոշած սահմանային գծերի վրա:

Լինելով շատ մոտ հայկական գյուղերին՝ ադրբեջանական սահմանային հենակետերն ահռելի մեծ հոգեբանական ազդեցություն են ունենում հայկական բնակավայրերի բնակիչների վրա: Ըստ էության, ադրբեջանական կողմը հենց այդ նպատակով էլ հայկական բնակավայրերի մոտ իրականացնում է հենակետերի կառուցման ինտենսիվ աշխատանքներ, որտեղ առավելագույնս տեսանելի բարձրության վրա տեղադրվում են ադրբեջանական դրոշներ...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին