Կարևոր իրադարձություններ

Հունաստանի վարչապետը նամակ է հղել Արամ Ա-ին

03 Մայիս, 2021 22:04
Հունաստանի վարչապետը նամակ է հղել Արամ Ա-ին

Հունաստանի վարչապետը նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին։ Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ հայրապետը 23 Ապրիլ 2021 թուակիր նամակ մը ստացաւ Յունաստանի վարչապետ Քիրիաքոս Միցոթաքիսէն։

Յիշեալ նամակին մէջ վարչապետը ողջունելով հայ ու յոյն ժողովուրդներու եւ եկեղեցիներու բարեկամական կապերը՝ կ՚ըսէ, թէ «ժամանակի խորութեան մէջ կը ցանկանք առաւել ամրապնդում մեր պատմական կապերուն»։ Ապա, ան իր բարեմաղթութիւնները կը ներկայացնէ Հայաստանի, մեր ժողովուրդին եւ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին։

Յայտնենք, որ Նորին Սրբութիւնը մօտէն կը ճանչնայ Յունաստանի վարչապետը եւ Աթենք իր այցելութեան առիթներով հանդիպումներ ունեցած է անոր հետ որպէս նախարար»,- ասված է գրառման մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին