Կարևոր իրադարձություններ

Էրեբունու ոստիկանները երիտասարդի մոտ «Մակարով» են հայտնաբերել. նախնական տվյալներով, այն բերվել է Արցախից (տեսանյութ)

03 Մայիս, 2021 20:35
Էրեբունու ոստիկանները երիտասարդի մոտ «Մակարով» են հայտնաբերել. նախնական տվյալներով,  այն բերվել է Արցախից (տեսանյութ)

«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի  քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում բնակվող 23-ամյա մի երիտասարդ ապօրինի հրազեն ունի։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, տեղեկություններն իրացվել են մայիսի 1-ի երեկոյան։ «Կասկածվողը մայրաքաղաքի Դանիել Վարուժանի փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Աղբյուրի նախնական տվյալներով՝ ատրճանակը բերվել էր անցած տարի՝ Արցախից։

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, և հանգամանքները պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Դիտել ավելին