Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզում արդեն պատվաստվել է 272 քաղաքացի

03 Մայիս, 2021 20:16
Հեղինակ՝ Շիրակի մարզպետարան
Շիրակի մարզում արդեն պատվաստվել է 272 քաղաքացի

Շիրակի մարզը 1500 դեղաչափ «AstraZeneca » և 342 դեղաչափ « Sputnik-V» պատվաստանյութ է ստացել: Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 15-ից: Այսօրվա դրությամբ պատվաստվել է 272 քաղաքացի: «AstraZeneca »-ով՝ 151, «Sputnik-V» -ով՝ 121 շահառու:

Այս մասին տեղեկացնում է Շիրակի մարզպետարանն ու հիշեցնում, որ պատվաստումն անվճար է և կամավորության սկզբունքով:

 

«AstraZeneca » և «Sputnik-V» պատվաստանյութերով պատվաստվում են ռիսկի խմբում գտնվող 65 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդներն ու բուժաշխատողները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին