Կարևոր իրադարձություններ

Մայիսի 4-ին գումարվող հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է 32 հարց

03 Մայիս, 2021 18:30
Մայիսի 4-ին գումարվող հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվել է 32 հարց

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ մայիսի 3-ին տեղի է ունեցել  ԱԺ խորհրդի հերթական նիստը:

 

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:

Կառավարության հեղինակած ՀՀ քրեական օրենսգրքի և կից ներկայացված օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկման տևողությունը սահմանվել է մինչև երեք ժամ:

Մայիսի 4-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 32 հարց:

 
 

Լրահոս

Դիտել ավելին